Loading...
Բժիշկ - Ստոմատոլոգ

Բժիշկ - Ստոմատոլոգ
Ես Սերոբ Սահակյանն եմ, ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը, այնուհետև շարունակել եմ կրթությունս «Ընտանեկան ստոմատոլոգիա» մասնագիտությամբ օրդինատուրայում։
2024 թվականից «Ինդիվիդում» ստոմատոլոգիական կլինիկայի թիմի անդամ եմ։ Զբաղվում եմ կարիեսի և դրա բարդությունների բուժմամբ, էնդոդոնտիկ բուժմամբ, ատամների գեղագիտական վերականգնումներով և բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելմամբ։
Իմ հիմնական նպատակն է ապահովել բարձրորակ բուժում և հասնել լավագույն ֆունկցիոնալ ու էսթետիկ արդյունքի՝ ստեղծելով վստահելի և հարմարավետ միջավայր բուժառուի համար։
Ազատ ժամանակ սիրում եմ նոր գիտելիքներ ձեռք բերել և ֆիլմեր դիտել։