Loading...
Ասիստենտ

Ասիստենտ
Ես՝ Տարոն Արմենի Խաչատրյանս, սովորում եմ ԵՊԲՀ օրդինատուրայի Ընդհանուր ստոմատոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսում։ 2025 թվականից աշխատում եմ «Individuum» ստոմատոլոգիական կլինիկայում՝ որպես ստոմատոլոգի օգնական (ասիստենտ)։ Աշխատանքային գործունեությունս ինձ հնարավորություն է տալիս ոչ միայն ձեռք բերել գործնական փորձ, այլև շարունակաբար սովորել մասնագիտության բազմաթիվ կարևոր նրբություններ և կատարելագործել մասնագիտական հմտություններս։
Ազատ ժամանակ նախընտրում եմ հետևել ստոմատոլոգիական ոլորտի նորություններին, խորացնել մասնագիտական գիտելիքներս և ժամանակ անցկացնել ընտանիքիս ու ընկերներիս հետ։ Պատասխանատվությունը, աշխատասիրությունը և շարունակական զարգանալու ձգտումը կարևոր արժեքներ են իմ կյանքում։