Loading...
Պերիօդոնտոլոգիան զբաղվում է շուրջատամնային հյուսվածքների հիվանդությունների բուժման և կանխարգելման հարցերով: Փորձենք հանրամատչելի լեզվով ծանոթացնել որոշ բժշկական տերմինների և տեղեկացնենք բուժական անհրաժեշտ միջոցառումների մասին:
Գինգիվիտը լնդաբորբի վաղ փուլն է. արտահայտվում է լնդային թեթև արյունահոսությամբ, քորով և քիչ քանակի ատամնային նստվածքներով (ատամնաքար, ատամնափառ):
Պերիօդոնտիտը գինգիվիտի հաջորդ՝ երկրորդ փուլն է. բնորոշ են՝ կարծր ատամնային նստվածքներ, տհաճ հոտ, այտուցված և արյունահոսող լնդեր, լնդագրպանիկներ որոնք բերում են ատամների շարժի:
Ամբողջ աշխարհում ավելի արդյունավետ է համարվում պրոֆիլակտիկան (կանխարգելումը) և բուժումը հիվանդության վաղ փուլում, քան գանգատներ ունենալուց հետո հայտնաբերված հիվանդության բուժումը:
Որպես վերոգրյալի ամփոփում` խորհուրդ ենք տալիս տարին 2 անգամ այցելել բժիշկ-ստոմատոլոգի, տեղեկանալ Ձեր խնդիրներին և ժամանակին տալ դրանց անհրաժեշտ լուծումներ:
Եղեք առողջ, ժպտացեք անկաշկանդ: